|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հանրապետությունում ավարտվել են 2013 թվականի ծիրանի մթերման աշխատանքները. հայտնում են գյուղնախարարությունից:
Ընթացիկ տարում ծիրանի մթերման ծավալը շուրջ 47 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա մթերման ցուցանիշը: Այս տարի 28 պտուղբանջարեղեն վերամշակող ընկերություններ մթերել են 13. 044 տոննա ծիրան՝ նախորդ տարվա 8.855 տոննայի փոխարեն:
Ընթացիկ տարում ռեկորդային էին ծիրանի արտահանման ցուցանիշները: 29 ընկերություն և 514 անհատ ձեռներեց արտահանել են շուրջ 23.240 տոննա ծիրան, որից՝ 19.810 տոննա՝ ՌԴ, 2.593 տոննա՝ Վրաստան, 668 տոննա՝ ՈՒկրաինա և փոքր ծավալներով նաև այլ երկրներ:
Ընդհանուր առմամբ՝ ծիրանի արտահանման ծավալը 84 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա արտահանման ցուցանիշը: