Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ոսկե ծիրան» երևանյան 11-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկին հաշված օրեր են մնացել` մեկնարկը կտրվի հուլիսի 13-ին` ավանդական Ծիրանօրհնեքի արարողությամբ, որը տեղի կունենա Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (սկիզբը՝ ժամը 15-ին):
Արարողությանը կհաջորդի «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի (լուսանկարների հեղինակ` Յուրի Գարմաշ) պաշտոնական բացման արարողությունը: Տեղի կունենա նաև Սերգե Փարաջանովի ֆիլմերի հնչյունային ռեժիսոր Գարրի Կունցևի «Կար-չկար մի Փարաջանով» գրքի շնորհանդես-վաճառքը, այնուհետև կցուցադրվի փառատոնի բացման ֆիլմը` Փարաջոնվի «Նռան գույնը»:
Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հուլիսի 13-ին` ժամը 19-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Այս տարի «Ոսկե ծիրանը» կցուցադրի շուրջ 300 ֆիլմ՝ մրցութային և արտամրցութային ծրագրերի շրջանակում: Կկայանան միջազգային հեղինակավոր կինոփառատոների հաղթող ֆիլմերի երևանյան պրեմիերաենրր, հետահայաց ցուցադրությունների ծրագրերով Երևան կժամանեն անվանի կինոգործիչներ Կիմ Կի-Դուկը, Օթար Իոսելիանին, Ամոս Գիտայը, Ցզյա Չժան-կեն: Փառատոնի պատվավոր հյուրերի կազմում ընդգրկված են նաև Քշիշտոֆ Զանուսին, Մարկո Մյուլլերը, Ադամ Միխնիկը, ինչպես նաև Աննա Մուգլալիսը, Քրիստիան Բերգերը:
Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նվիրվում է աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին, այդ առիթով մշակվել են բազմաթիվ ուշագրավ ծրագրեր: