|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
2010 թ. Արցախում մթերվել եւ իրացվել են 3337 խ.մ գործափայտ եւ 61970 դ.խ.մ վառելափայտ:
ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության 2010թ. գործունեության մասին հաշվետվության համաձայն՝ անցյալ տարվա ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից մթերված գործափայտի դիմաց պետբյուջե է մուտքագրվել 42726,0 հազ. դրամ, իսկ վառելափայտի դիմաց` 85398,4 հազ. դրամ:
Բացի այդ` այլ անտառանյութերի օգտագործումից մուտքագրվել է նաեւ 1669,1 հազ դրամ, իսկ նախորդ տարիների դեբիտորական պարտքերից մուծվել՝ 924,5 հազ. դրամ:
Վարչության տվյալներով` 2010 թվականին տրամադրված եւ մթերված գործափայտի ծավալը, 2009 թվականի համեմատ, ավելացել է 997,0 խ.մ-ով, իսկ վառելափայտի մթերման եւ իրացման ծավալը՝ 6222 դ.խ.մ-ով:
Թե տարվա ընթացքում որքան տարածքի վրա է ծառատունկ իրականացվել, վարչության հաշվետվության մեջ նշված չէ: