|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը կարծում է, որ կառավարության ծրագրով նախանշված` համայնքների խոշորացման ծրագիրը շատ նուրբ հարց է, որը պետք է քննարկվի համայնքների բնակչության հետ: «Ես կողմ եմ համայնքների խոշորացման միայն մեկ տարբերակին. նախկին վարչական շրջանների ստեղծման օրինակով լինի, շրջանների վերականգման սկզբունքով համայնքների խոշորացում լինի»,- ասաց Լյովա Խաչատրյանը:
Նրա գնահատմամբ` այդ դեպքում համայնքները համաձայն կլինեն խոշորացմանը, բայց երբ ցանկանում են երեք գյուղ միացնել, եթե այդ գյուղերը հակասություններ ունեն, իհարկե բնակիչները չեն համաձայնի:
Yerkir.am-ի այն հարցին, թե ի՞նչ պետք է անի կառավարությունը, որ մի փոքր կասեցվի գյուղացիների արտագաղթը, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Առաջին հերթին վարկային ամնիստիա, սուբսիդավորված վարկերի ծավալի շեշտակի աճ: Այնինչ` կառավարության ծրագրով մասնակի աճ է նախատեսված»:
Լյովա Խաչատրյանին հարցրեցինք նաև, թե կարկտահարության հետևանքով որքան կկազմի ծիրանի գինը: Պատգամավորը պատասխանեց. «Ծիրանի գինը կկազմի 1500 դրամ»:
Նշենք, որ գյուղնախարարը հայտարարել էր, որ թեև եղել են կարկտահարություն ու ցրտահարություն, որոնց պատճառով ծիրանի բերքը տուժել է, սակայն ծիրան կլինի և անգամ փոքր ծավալով կարտահանվի: