|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Երեկ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությունը:
Փառատոնի բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի եւ արտաքին գործերի նախարարները, աշխարհահռչակ երգիչ-երգահան Շառլ Ազնավուրը, կինոգործիչներ, արվեստագետներ... Փառատոնի մեկնարկը տրվեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթով:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ երբ փառատոնը դեռ իր առաջին քայլերն էր անում, տարբեր կարծիքներ կային փառատոնի մասին.«Ոմանք թերահավատ էին, սակայն այսօր փառատոնը կայացավ` ստեղծելով փոքրիկ, բայց շատ կարեւոր իր ծրագրերը: Այժմ վստահ կարող եմ ասել` փառատոնը մեր անկախ Հայաստանի լավագույն ձեռքբերումներից մեկն է»: