|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր տեղի կունենա «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությունը: Քիչ առաջ Սուրբ Զորավոր եկեղեցում տեղի ունեցավ ավանդական ծիրանօրհնեքի արարողությունը:
Արարողությունից հետո եկեղեցու բակում փառատոնի հյուրերին եւ երեւանցիներին բաժանվեցին օրհնված ծիրանները:
Ժամեր անց օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում էլ տեղի կունենա կինոփառատոնի բացման արարողությունը, իսկ մինչ այդ Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա Ազնավուրի աստղի բացման արարողությունը, որին անձամբ կմասնակցի Ազնավուրը:
Լուսանկարը` news.am-ի: