Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որեւէ մեկի հետ շփվելիս ֆրանսիացի հայտնի դերասանուհի, կինոռեժիսոր Ֆանի Արդանը կարեւորություն չի տալիս նրա ազգային պատկանելությանը: «Ես ճանաչում եմ մի շարք հայ հեղինակների, դերասանների: Երկար ժամանակ կարծում էի, թե Դոն Կիխոտը ֆրանսիացի է»,- ասաց «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում Հայաստան ժամանած դերասանուհին:
Հարցին, թե ո՞րն է իր մարմնավորած ամենասիրելի կերպարը, դերասանուհին նշեց, որ այդ հարցն իրեն պետք է տալ միայն մահվան մահճում: «Գուցե հենց վաղը նկարահանվի այն ֆիլմը, որը ես կսիրեմ ամենից շատ»,- ասաց նա:
Արդանը նաեւ թատրոնի դերասանուհի է, եւ յուրաքանչյուր 3-4 տարին մեկ խաղում է թատերական ներկայացումներում: «Թատրոնը մաքրում է դերասանի արյունը. թատրոնը վայրի է»,- մեկնաբանեց նա:
Դերասանուհին սիրում է սերիալներ դիտել, քանի որ ինքն էլ նկարահանվել է ֆրանսիական սերիալներից մեկում: «Ինձ դուր են գալիս ամերիկյան սերիալները, որտեղ խոսքի ազատությունն ավելի է դրսեւորված, քան ֆիլմերում»,- ասաց Արդանը:
Նա նշեց, որ շուտով ռուս հանդիսատեսի դատին կհանձնի իր դերակատարմամբ նոր ֆիլմ, որի նկարահանումները կատարվել են Ռուսաստանում: Դերասանուհին տեղեկացրեց, որ ֆիլմը Ռասպուտինի մասին է, որի դերակատարն է Ժերար Դեպարդիեն:
Ֆանի Արդանը «Ոսկե ծիրան»-ին մասնակցում է իր «Մոխիր եւ արյուն», «Բացակա երազներ» ֆիլմերով: