Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (36-4, 21) ռինգ է վերադառնալու օգոստոսի 24-ին, մենամարտը կկայանա Գերմանիայի Շվերին քաղաքում:
Մեր հայրենակիցը մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի (20-6, 15) հետ: Վերջինը աֆրիկյան Նամիբիա պետությունից է, Շիհեփոյին կոչում են նաեւ Սեւ Մամբա:
Արթուր Աբրահամը Շվերինում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հանդիպել է Վիլբեֆորս Շիհեփոյին:
«Ամեն ինչ կանեմ հաղթելու համար: Եթե պարտվեմ, կհեռանամ բռնցքամարտից: Չեմ թերագնահատում Շիհեփոյին, սակայն վստահ եմ, ես եմ հաղթելու»,- ասել է Արթուր Աբրահամը:
Աբրահամ- Շիհեփո մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (Երևանի ժամանակով օգոստոսի 24-ի (լույս 25-ի գիշերը) 00:20 – 00:30 ընկած ժամանակահատվածում):