Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ցավալի է ընկերներ չունենալը, բայց ավելի տխուր է, երբ թշնամիներ չկան:
Ես ազատարար չեմ: Ազատարարներ չկան: Մարդիկ իրենք են իրենց ազատում:
Եթե ես պարտվեմ, դա չի նշանակում, որ անհնար էր հաղթել: Շատերն են պարտվել` փորձելով գրավել Էվերեստի գագաթը, եւ, վերջ ի վերջո, Էվերեստը պարտվեց:
Չենք կարող համոզված լինել, որ կա մի բան, հանուն որի պետք է ապրենք, քանի դեռ պատրաստ չենք դրա համար զոհել մեր կյանքը:
Հեղափոխությունից հետո գործն անում են ոչ հեղափոխականները: Այն կատարում են տեխնոկրատները եւ բյուրոկրատները: Իսկ նրանք հակահեղափոխականներ են:
Լռությունը վեճի շարունակությունն է` այլ միջոցներով:
Եթե վրդովմունքի տենդն է ձեզ պատում ամեն անգամ անարդարություն տեսնելիս, ուրեմն դուք իմ ընկերն եք:
Եթե կարող եք առանց որեւէ խոչընդոտի ճանապարհ գտնել, այն, հավանորեն, ոչ մի տեղ չի տանում:
Շատ բանի հասնելու համար պետք է կորցնեք ամեն ինչ:
Թարգմանությունը` yerkir.am-ի