Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 20-ին «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը խոսել է փետրվարի 1-ին կայանալիք` Ռոբերտ Շտիգլիցի դեմ ռևանշ մենամարտի մասին:
«Այդ մենամարտն այս պահին իմ կյանքի ամենակարևոր մենամարտն է: Այն կկայանա փետրվարի 1-ին Գերմանիայում, սակայն քաղաքը դեռ ընտրված չէ: WBO վարկածով գոտին այն գոտին է, որը յուրաքանչյուր բռնցքամարտիկ երազում է ունենալ: Պետք է վերադարձնեմ այն, որպեսզի գիշերները հանգիստ քնեմ: Ջովանի դե Կարոլիսի հետ մենամարտի մասին կասեմ, որ կարևորը` հաղթեցի: Անցումային մենամարտ էր: Պրոֆեսիոնալ կարերիաս երևի կավարտեմ 35 տարեկան հասակում, իսկ մարզչական կարերիայի մասին խոսելը դեռ վաղ է»,- ասաց բռնցքամարտիկը:
Արթուր Աբրահամը խոսեց նաև Վիկ Դարչինյանի և ֆիլիպինցի Նոնիտո Դոների միջև մենամարտի մասին. «Ցավում եմ, որ մենամարտը այդպես ստացվեց: Սպորտ է, ամեն ինչ էլ պատահում է»:
Նոյեմբերի 20-ին Արթուր Աբրահամը ներկա կլինի Ներքին Չարբախի թիվ 99 դպրոցի մարզական ակումբի բացմանը: Դպրոցի մարզադահլիճում կբացվի Արթուր Աբրահամի անունը կրող անկյուն: