Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը կկայանա մարտին կամ ապրիլին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը նշեց, որ անցնող տարում իրեն տպավորել է գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտը, հաջորդ` ռևանշ մենամարտը, որն ըստ պայմանագրի է նախատեսված եղել, կկայանա նույնպես Շտիգլիցի հետ:
«Միշտ էլ ուրախ ես լինում, երբ լավագույնն ես: Իմ կարևորագույն խնդիրը «մատչ ռևանշն» է: Ես պարտավոր եմ մենամարտել, քանի որ պայմանագիր եմ ստորագրել»,- նշեց Աբրահամը:
«Եկել եմ Հայաստան ընտանիքիս անդամների և ընկերներիս հետ Նոր տարի նշելու նպատակով, որպեսզի մի փոքր լիցքաթափվեմ: Չեք պատկերացնում, թե այնտեղ ինչ ծրագրով ենք աշխատում: Երբ գալիս եմ Հայաստան, ամեն ինչի մասին մոռանում եմ: Ամեն մենամարտիցս հետո գալիս եմ Հայաստան, որպեսզի հանգստանամ։ Չեմ ցանկանա, որ երեխաներս զբաղվեն բռնցքամարտով: Ինքս էլ չհասկացա, թե ինչպես սկսվեց` շաբաթական 2 օր էի պարապում` մտածելով, որ մի օր պետք կգա: Այսօր մայրս իմ մենամարտերը չի նայում, հայրս է շատ է տանջվում, ավելի լավ է երեխաներս զբաղվեն ֆուտբոլով: Անձնականիս մասին միայն կասեմ, որ 2013-ին կամուսնանամ իմ ընտրյալի հետ»,- հայտնեց բռնցքամարտիկը:
Հարցին, թե հաշվի առնելով մարզական աշխարհի ներկայացուցիչների` քաղաքականություն մտնելու միտումը, օրինակը` Վալուևը և Կլիչկոն, մի օր ԱԺ ընտրություններին նախընտրական ցուցակում կհայտնվի՞ Աբրահամի անունը, թե՞ ոչ, պատասխանեց. «Չէի մտածել այդ մասին, բայց որ ասում եք` կմտածեմ»:
Իբրև հաջորդ նախագահ Աբրահամը տեսնում է գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Հարցին, իսկ եթե Ծառուկյանն առաջադրվեր կարծիքը կփոխե՞ր, պատասխանեց. «Երբ առաջադրվեր` այդ ժամանակ էլ կհարցնեիք»: