|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մարտի 23-ին Մագդեբուրգում (Գերմանիա) կկայանա բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և նախկին տիտղոսակիր Ռոբերտ Շտիգլիցի ռևանշ-մենամարտը:
Երեկ` մարտի 18-ին, Մագդեբուրգում կայացած ասուլիսի ժամանակ Արթուր Աբրահամը հայտարարել է, որ այդ մենամարտից ինքն ակնկալում է հաղթանակ: «Միշտ ունեմ ներքին վստահություն, որ պետք է հաղթեմ: Ինձ համար դա է կարևորը: Լավ է մեռնել, քան ծնկի իջնել ռինգում»,- ասել է նա:
Ամեն անգամ ռինգ դուրս գալը եւ հաղթելը, Աբրահամի խոսքով, իր համար պատվի հարց է, եւ նա ամեն ինչ անում է հաղթելու համար՝ արդարացնելու իր մարզչի, իր հարազատների, ընկերների, համայն հայության եւ իր մարտարվեստի երկրպագուների սպասելիքները:
2012թ. օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ (116-112, 116-112, 115-113): Իսկ 2012թ. դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում կայացած մենամարտում 32-ամյա Աբրահամը տիտղոսը պաշտպանեց` պարտության մատնելով ֆրանսիացի Մեհդի Բուադլային:
Աբրահամ-Շտիգլից մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: