|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Գերմանական Ground andpound հեռուստաալիքը հարցազրույց է վարել հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ, որի ընթացքում մեր հայրենակիցն ասել է, որ իր և Ռոբերտ Շտիգլիցի երրորդ մենամարտը (ռեւանշ) տեղի կունենա այս տարեվերջին կամ 2014 թվականի սկզբին:
«Հարյուր տոկոսով ես կվերադարձնեմ իմ տիտղոսը»,- նշել է Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ (116-112, 116-112, 115-113): 2013 թ. մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Getec մարզահամալիրում կայացավ Աբրահամ-Շտիգլից ռևանշ մենամարտը: 33-ամյա Արթուր Աբրահամը տեխնիկական նոկաուտով պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն` գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին: Մենամարտը տեւեց 3 ռաունդ: Հարվածների հետեւանքով Աբրահամն աչքի վնասվածք ստացավ: Երրորդ ռաունդից հետո բժիշկը դադարեցրեց մենամարտը: