Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու համար հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը կմենամարտի ֆրանսիացի Մեհդի Բուադլայի հետ: Նյուրնբերգում կայացած մամուլի ասուլիսից առաջ մարզիկները և Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները պատմել են սպասելիքների մասին:
«Դժվար մենամարտ է սպասվում, քանի որ սա կարող է վերջին հնարավորությունը լինել Բուադլայի կարիերայում չեմպիոնական մենամարտի մասնակցելու տեսանկյունից: Նա կձգտի անել ամեն հնարավորը հաղթելու համար»,- Աբրահամի խոսքերն է մեջբերում boxingscene-ը:
«Ես միշտ հավատացել եմ, որ Արթուր Աբրահամը կարող է լինել սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն: Դա ապացուցեց օգոստոսին Շտիգլիցի հետ անցկացրած նրա հզոր մենամարտը: Նա փորձառություն է ձեռք բերել և առաջադիմել է որպես մարզիկ»,- ասել է Վեգները:
Ինչպեսև հայ մարզիկը ենթադրել էր, 30-ամյա Բուադլան վճռական է տրամադրված. «Իմ նախապատրաստությունն անցել է չափազանց բարենպաստ` Աբրահամից տիտղոսը խլելու համար»:
Աբրահամ - Բուադլա մենամարտը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում: