կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-09 15:25
Քաղաքական

Ծառուկյանը դեմ չէ նախագահ դառնալուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ծառուկյանը դեմ չէ նախագահ դառնալուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վաղվա հանրահավաքին Ծառուկյանը մասնակցելու է: «Ո՞նց կարա հանրահավաք լինի, ու Ծառուկյանը չմասնակցի ու ժողովրդի կողքին չլինի»,- այսօր Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցին, հայտարարեց ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

 

«Իմ մտքում կա նոր նախագահի 4-5 թեկնածու, ովքեր արժանապատիվ մարդիկ են և կարող են այս երկիրը դնել զարգացման ուղու վրա ու խնդիրները կարգավորել: Եթե իմ քաղաքական գործընկերները կամ հանրությունը նրանցից որևէ մեկի թեկնածությունն առաջարկեն, ես պատրաստ եմ նրան պաշտպանել և կողքին կանգնել: Եթե իմ քաղաքական գործընկերները ներկայացրեցին, որ իմ կարիքը կա այդ ծանր, դժվար պահին, որ իմ թեկնածությունը պետք է լինի, ուրեմն դրան էլ եմ պատրաստ»,- ասաց նա:

 

Ծառուկյանը նշեց, որ այդ ժամանակ` մի քանի ամսվա ընթացքում, կարևորագույն խնդիրներ լուծում կստանան, պետությունը կդրվի ճիշտ հիմքի վրա: Նա հավաստիացրեց, որ դրանք միայն խոստումներ չեն, և որ մարդիկ դա կզգան իրենց առօրյայում: «Այդ ժամանակ չի լինի միանձնյա որոշում կամ մի կուսակցության որոշում»,- վստահեցրեց նա: