կարևոր
493 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-29 13:38
Հասարակություն

Խախտվել է Սահմանադրության նորմը․ Հանրային հեռարձակողի խորհուրդը քննարկե՞լ է ․ Լիլիթ Գալստյանը՝ Արա Շիրինյանին

«Խախտվել է Սահմանադրության նորմը․ Հանրային հեռարձակողի խորհուրդը քննարկե՞լ է»,-ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա  Շիրինանին, հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ նկատի առնելով Տիգրան Հակոբյանի մասնակցությամբ «Դիալոգ» հաղորդումը, որը հեռարձակվում էր Հ1-ով։ Ի պատասխան՝ Շիրինյանն ասաց, որ հաղորդումն այլևս չկա։
 

Հիշեցնենք, որ ԱԺ նիստում ՀՌՀ 2023-ի գործունեության տարեկան հաղորդման քննարկման ժամանակ Լիլիթ Գալստյանը Տիգրան Հակոբյանին հիշեցրել էր, որ խախտել է սահանադրական նորմը՝ նշելով․ «Դուք, պարոն Հակոբյան, արհամարհել եք թե Սահմանադրության նորմը, թե օրենքը՝ զբաղվելով ձեր պաշտոնի հետ անհամատեղելի գործունեությամբ։ Տեւական ժամանակ է, որ իշխանությունների մեդիա հարթակի եւ նրա հիմնական քաղաքական խոսափողի վերածված Հ1-ում Պետրոս Ղազարյանի հետ քաղաքական հաղորդում եք վարում՝ անցնելով քաղաքական զսպվածության բոլոր սահմանները, իշխանահաճո քաղաքական գնահատականներ հնչեցնելով ընդդիմության, Հայաստանյանց Առաքելական եկեղեցու, ազգային ինստիտուտների նկատմամբ։ Մինչդեռ դուք՝ ի պաշտոնե որպես կարգավորող պետական մարմնի նախագահ, քաղաքական չեզոքության եւ բազմակարծության երաշխավորը պետք է լինեիք։ Բայց դուք վերածվել եք քաղաքական մեկնաբանի և իշխանական նարատիվների քարոզչագործիքի»։

Մանրամասն՝ տեսանյութում։