|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի աստղի բացման արարողությունը, որին անձամբ մասնակցեց Ազնավուրը:
Ազնավուրը կատակով նշեց, որ արդեն ֆրանսերեն խոսելն էլ է դժվարացել, իսկ հայերենը` սկսել է մոռանալ.«Մենակ մի բան կուզեմ ըսեմ, մեծցա, մեծցա, մեծցա, մի բան մնաց նույնը` հասակս»:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ, իր հերթին, նշեց, որ բացվել է մի աստղ, որը խորհրդանշելու է մեծ հայի, մեծ արվեստագետի, ֆրանսերեն լեզվի մեծ դեսպանի, մեծ երգչի եւ մեծ դերասանի գոյությունը:
«Բայց այն խորհրդանշելու է նաեւ հազարավոր այն փոքր աստղերը, որոնք մեր սրտերում են` քո երգերի շնորհիվ: Տարիներ առաջ դու երգում էիր` մենք միշտ երջանիկ կլինենք, քանի կլինեն աստղերը երկնակամարում: Մենք բոլորս ցանկանում ենք, որ քո աստղը, որը ուղեկցելու է մեզ մեր քաղաքի սրտում, եւ քո աստղը, որը երկնքում է, հարատեւ լույս բերեն»,- ասաց Նալբանդյանը: