Միասին կարող ենք
կարևոր
727 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-09 14:59
Քաղաքական

Եթե ամեն բան մնաց նույնը, մյուս տարի մայիսի 9-ը հանված կլինի ՀՀ-ի տոնացույցից՝ թուրքերի պահանջով․ թյուքագետ

Եթե ամեն բան մնաց նույնը, մյուս տարի մայիսի 9-ը հանված կլինի ՀՀ-ի տոնացույցից՝ թուրքերի պահանջով․ թյուքագետ

Թյուքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում։

Եթե մի բան փոխեցինք առաջիկա շաբաթներին, ապա մյուս տարի հնարավորություն կունենանք լիարժեք, ազատ ու մեծ հույսով նշել մեր գլխավոր եռատոնը՝ սկիզբը դնելով նոր հաղթանակների։ Էսօրվա տրամադրությունը չենք ունենա։

Եթե ամեն բան մնաց նույնը, մյուս տարի մայիսի 9-ը հանված կլինի Հայաստանի տոնացույցից՝ թուրքերի պահանջով (պատահական չեն արհեստական կերպով մտցրել հունվարի 27-ի օրը, որպեսզի ավելի ուշ հանեն մեր հաղթական տոների օրերը, որոնք նաև խոնարհման ու հիշատակի օր էին), իսկ նշողներին էլ «պատերազմ հրահրելու» մեղադրանքով կսկսեն ճնշել։

Ազատության ու հաղթանակների մաղթանքով՝ շնորհիվ Եռատոնը»: