Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Ուղղակի անհնար է պատկերացնել, որ մենք պետություն լինենք ու կարող ենք մեր հայրենիքը այդպես հանձնել, ուրանալ, այս սխրանքը դարձնել մեզ համար ողբերգություն, հետո նայել կյանքին անհասկանալի աչքերով և չհասկանալ, որ մենք մի ամբողջական տուն ենք կորցրել։ Թելադրվող, անընդհատ պարտադրվող գաղափարը՝ մեզ հեռացնելու մեր տնից, դարձնելու թափառական մի խումբ, չի կարող լինել, Ազնավուրն է արգելել դա, այս շիրիմներին են արգելում։ Չի կարող մի ամբողջական ժողովուրդ՝ տեր չկանգնել իր պայքարին, սխրանքին, իր հերոսներին»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում արցախյան սեպտեմբերյան պատերազմում զոհված Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի շիրիմի մոտ ասաց Բագրատ Սրբազանը՝ դիմելով հավաքվածներին։
«Մեզ համար ուխտ և երդում պիտի դառնա՝ առանց վախենալու՝ մեր պատիվը, տունը վերականգնելը, ինչպես որ Ազնավուրն էր ուզում»,- Ազնավուր Սաղյանի շիրիմի մոտ հայ ժողովրդին պատգամ հղեց Սրբազան Հայրը։
Մանրամասն՝ տեսանյութում։