Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ ինքը, որպես սահմանադրական իրավունքի մասնագետ, պարզապես չի կարող չնկատել, որ քարոզարշավի ընթացքում «Ոչ»-ի ճակատի բազմաթիվ փորձերը, որոնք նպատակ ունեին համոզել, որ պետք է դեմ քվեարկել սահմանադրական բարեփոխումներին, ընդհանրապես համոզիչ չէին: Նրա խոսքով`սահմանադրական բարեփոխումների փաթեթը, որպես փաստաթուղթ, բավական լավ մշակված է:
«Եթե փորձենք այս օրերի ընթացքում տեղի ունեցած քարոզարշավն ամփոփել, կհասկանանք, որ այդ ընթացքում որևէ բան չփոխվեց: Ամեն ինչ մնաց նույնը «Այո»-ի և «Ոչ»-ի ճամբարներում: Եթե բոլոր քաղաքական նախընտրությունները մի կողմ դնենք, սահմանադրական բարեփոխումների փաթեթը շատ լավն է»,- ասաց Մարտիրոսյանը:
Նա անդրադարձավ նաև այն դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի` նախօրեին մի քանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցից պարզ չդարձավ` ի վերջո, նա իր ապագան քաղաքականության մեջ տեսնո՞ւմ է, թե՞ ոչ: Մարտիրոսյանը նշեց, որ ինչպես այդ հարցազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանն է ասել, որ չի մեկնաբանելու հանրապետության նախորդ երկու նախագահների ասածները, այնպես էլ ինքը չի մեկնաբանում Սերժ Սարգսյանի ասածները: