Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 13-16-ը Երեւանում` «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակներում, անվանի դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու 80-ամյա հոբելյանի առթիվ անցկացվեց «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շարքը:
Yerkir.am-ի հետ զրույցում փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանը նշեց, որ այնքան պատմական եւ նշանակալի է երեւույթը, որ չի կարող մեկ-երկու բառով արժեւորել Պենդերեցկու այցը Հայաստան: Նրա հավաստմամբ` շուրջ 50 տարի նախապասրատվել են Պենդերեցկու հետ Հայաստանում հանդիպմանը` սկսած Արամ Խաչատրյանից մինչեւ Էդուարդ Միրզոյանը:
«Միայն փառատոնի ընթացքում մեզ հաջողվեց նրան երեք անգամ Հայաստան հրավիրել, եւ այսօր մենք վստահությամբ նշում ենք, որ նա կապվել է իր արմատներին, երկրին: Հաշվի առնելով նրա հայկական արմատները` բոլորը երազում էին Պենդերեցկուն Հայաստան բերել եւ կապել իր արմատներին, որ ունենայինք եւս մեկ Շառլ Ազնավուր` հայի տեսակի, հայի տիպն աշխարհում հայտնի դարձնելու համար»,- ասաց Ռոստոմյանը` հավելելով, որ Պենդերեցկին մեր դարի ամենահանճարեղ մարդկանցից է, արվեստի բոլոր բնագավառներում նրա նման կենդանի դասական չկա. «Նա վերջին մոհիկաններից է»: