կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-20 14:30
Քաղաքական

Հայկ Մարությանը ՔՊ-ն լքելու մասին որոշումը կայացրել է մինչեւ պատերազմը. Գրիգոր Երիցյանը փակագծեր է բացում

Հայկ Մարությանը ՔՊ-ն լքելու մասին որոշումը կայացրել է մինչեւ պատերազմը. Գրիգոր Երիցյանը փակագծեր է բացում

Քաղաքական թիմը ծանր պահին լքելու մասին թեզը նույնքան կեղծ է, որքան քաղաքապետի դեմ վերջին ամիսներին ծավալվող մեդիատեռորը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին անդամ Գրիգոր Երիցյանը, որը 3 օր առաջ վայր է դրել ավագանու անդամի մանդատը:

Նա, մասնավորապես, նշել է. «ՔՊ-ն լքելու մասին որոշումը Մարությանը կայացրել էր մինչև պատերազմը, երբ շատերիս արդեն պարզ էր, որ քաղաքապետ-ավագանի և քաղաքապետ-քաղաքական թիմ հարաբերություններն արդեն քայքայված են, իսկ քաղաքային տնտեսության կառավարման հարցում բախվող շահերը ոչ մի լավ տեղ չեն տանում։

Խորհրդարանական ընտրություններից առաջ Մարությանին մեղադրում են քաղաքական թիմին չմիանալու, չսատարելու և ընտրություններին չխառնվելու մեջ՝ լավ իմանալով, որ նա այլևս կուսակցական չէ։ Հանրության համար սա նույնքան տարօրինակ էր, քանի որ թե՛ հանրությունը, թե՛ ավագանու անդամների մեծ մասը այս գործընթացներից տեղյակ չէին։ Անկախ իր կարգավիճակից Մարությանը ոչ մի պարագայում վարչական լծակ չէր օգտագործելու:

Կուսակցությունից դուրս գալու մասին լուրը տարածվում է հենց կուսակցության կողմից այն ժամանակ, երբ հստակ ցուցում է տրվում պահանջել քաղաքապետի հրաժարականը։ Քաղաքապետը բնականաբար մերժում է այդ պահանջը, որից հետո գործի է դրվում ավագանին՝ ի կատար ածելու նեղ կուսակցական շահերից բխող և երևանցիների բարօրության հետ կապ չունեցող ՔՊ վարչության որոշումը։ Ավագանու այն անդամներին, ովքեր չեն կիսում այս քաղաքական որոշումը՝ կոչ է արվում վայր դնել իրենց մանդատը։