|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանում ժողովրդի կեսը դժգոհ է, մյուս կեսն էլ` գոհ, բայց խնդիրն այն է, որ այդ գոհ մարդիկ պատգամավոր են: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք հայտնեց ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը:
Ըստ նրա` պատգամավորների թիվն այնքան շատ է մեզ մոտ, որ մեկ բնակչին մեկ պատգամավոր է բաժին հասնում: Ծատուրյանը կարծում է, որ մարդիկ ուզում են պատգամավոր դառնալ, որ գողանան ու անձեռնմխելի լինեն:
«Մեր պատգամավորների համար պետք է անընդհատ «Մկների ժողովը» կարդան. զանգ կախող չկա, բոլորը ճառ են ասում: ԱԺ-ն ինձ մանկապատանեկան խումբ է հիշեցնում, իսկ պատգամավորները լուրջ դեմքերով ապուշություններ են անում»,- ասաց Ծատուրյանը:
Խոսելով գալիք ընտրությունների մասին` նա նշեց, թե այնքան միամիտ չէ, որ հավատա` ամեն ինչ շատ լավ է լինելու, ո՛չ, նույնն է մնալու: «Հիմա արդեն մի հզոր բանակ զբաղված է` ընտրակաշառք բաժանելով, բայց, չնայած այս ամենին, չպետք է հուսահատվենք` հո ազգովի Անուշը /նկատի ունի` Թումանյանի «Անուշը»-խմբ./ չե՞նք, որ գնանք, քցվենք»,- ասաց Ծատուրյանը: