կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-25 15:15
Հասարակություն

Պոռացի` Հենո՜...երիտասարդը մեծ ոգեւորություն է ապրել Հենրիխ Մխիթարյանի հետ հանդիպումից

Պոռացի` Հենո՜...երիտասարդը մեծ ոգեւորություն է ապրել Հենրիխ Մխիթարյանի հետ հանդիպումից

Լիբանանում ծնված ՀՅԴ-ական երիտասարդ Աբրահամ Աբրահամյանը, ով ուսանելու նպատակով հայրենիքում է, հետաքրքիր անակնկալ է մատուցել Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Բորուսիա» թիմի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Նկարելու ձիրք ունեցող Աբրահամը նկարում է հայտնիներին, ապա, հնարավորության դեպքում, այդ մարդկանց ինքնագիրը խնդրում` նկարի վրա: Նրա երազանքներից մեկն իրականացել է` Հենրիխ Մխիթարյանի ինքնագիրն ունի:

 Yerkir.am-ի հետ զրույցում Աբրահամյանը մեծ ոգեւորությամբ պատմեց Երևանում Մխիթարյանի հետ իր հանդիպման մասին:

 «Շատոնց կուզեի հանդիպիլ Հենրիխին և նկարվիլ իր հետ: Միտքս դրի՝ այս անգամ պիտ երթամ, ինչ ալ ըլլա՝ հետը պիտի նկարվիմ: Գացի ֆուտբոլի մրցումներեն մեկ ժամ առաջ: Գրեթե կես ժամ անցած էր փորձեն, մտածեցի՝ երանի նկարը բերած ըլլայի, որ ստորագրեր: Կհասնի՞մ տուն երթալ, բերել, թե՞ չեմ հասնիր: Տաքսի առի ու արագ գացի,եկա: Պահ մը տրիբունային մոտ կմարզվեր նա: Պոռացի` Հենո՜: Ինձի դարձավ, ձեռքիս գրիչով հասկցնել տվի, որ կուզեմ ստորագրե: Ձեռքով նշան ըրավ, որ փորձեն ետք պիտի մոտենա»:

Կիսելով իր ուրախությունը մեզ հետ՝ Աբրահամը նշեց, որ մարզումներից անմիջապես հետո Հենրիխն իր խոստումը կատարեց՝ ստորագրելով դիմանկարի տակ ու լուսանկարվելով իր հետ:

\"\"

\"\"

\"\"