|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը:
Դրանում նշվում է, որ Արամայիս Գրիգորյանին կառավարությունը կազատի Արարատի մարզպետի պաշտոնից «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»:
Իհարկե, չի նշվում, թե որը կլինի Արամայիս Գրիգորյանի «այլ աշխատանքը», բայց մամուլում գրվում է, որ նա կնշանակվի ՀՀ բնապահպանության նախարար: