|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Լավ, բա մեկիդ մտքով չանցա՞վ՝ ինչո՞ւ մինչև ձեզ սահմանագծին նման երևույթներ չկային, ինչո՞ւ են բոլոր անհավանական խնդիրները ձեր իշխանության օրոք պատահում, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Թե բա՝ սահմանի ողջ երկայնքով հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուք է եղել։
Լավ, բա մեկիդ մտքով չանցա՞վ, թե ինչի՞ մինչև ձեզ, սահմանագծին նման երևույթներ չկային։ Ինչի՞ է բոլոր անհավանական «չեպեները» ձեր հետ լինում, ձեր իշխանության օրոք։
Կամ ասում է՝ ճիշտ չեն զեկուցել թեման, դրա համար հակասական պաշտոնական հայտարարություններ է հնչել։
Հազար հատ ծառայություն կա, որ նման միջադեպերի պարագայում ըստ ենթակայության պետք է զեկուցի, իսկ սրանք ինչ իրենց պետք չի՝ տեղյակ չեն։
Այսքան խոսեցին, մանիպուլացրեցին, բայց իրենց «հիմնավորումներով» ավելի ամրապնդեցին այն որակումները, ինչը հնչում է իրենց, իրենց համակարգերի և չեղած ինստիտուտների մասին»,- գրել է Աբրահամյանը։