կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-06 11:44
Քաղաքական

Վ. Մանուկյանը ԽՍՀՄ վարչապետը չէր և չէր կարող հանձնել ԱԽՍՀ֊ի կազմում գտնվող Գետաշենն ու Մարտունաշենը. փաստարկներ

Վ. Մանուկյանը  ԽՍՀՄ վարչապետը չէր և չէր կարող հանձնել ԱԽՍՀ֊ի կազմում գտնվող Գետաշենն ու Մարտունաշենը. փաստարկներ

Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էտ որ գրում էք թէ իբր Վազգեն Մանուկյանը Գետաշենը հանձնել է, կամ ծախել է, դուք ընդհանրապես մերօրյա պատմությանը ծանո՞թ էք, թէ՞ սիրում էք նիկոլի անգրագետ, կեղծ ու անհիմն թեզերը կրկնել և դրանց շուրջ նյութեր գրել, շարադրություններ կազմել, մարդկանց մանիպուլացիայի ենթարկել ու խաբել, թէ՞ նիկոլի հրամանն էք կատարում' մարդուն վարքաբեկեք, որ ժողովրդի աչքից ընկնի, հեղինակազրկվի։
Ուրեմն ասեմ իմանաք, որ Գետաշենի ու Մարտունաշենի անկումը եղել է 1991թ. -ի ապրիլի 30 -ին։ Գանձայում ( Կիրովաբադ ) տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան, տանկերի, հրետանու և ռազմական ավիացիայի աջակցությամբ, շրջափակման ենթարկեց վերընշված գյուղերը։ Այս գործողությանը ժամեր անց հետևեց Ադրբեջանի ՆԳՆ զորքերի հատուկ նշանակության ջոկատների ( ՕՄՕՆ ) և ադրբեջանցի «կամավորների» մուտքը նշված գյուղերի տարածք։ Գործողությունը ստացավ «Օղակ» ( «Кольцо» ) անվանումը։ Հայաբնակ գյուղերի բնակիչներն ուղղաթիռներով բռնի կերպով արտաքսվեցին, հայաբնակ գյուղերը ամբողջությամբ դատարկվեցին։
 
Հիշեցնեմ որ.
 
1. Գետաշենն ու Մարտունաշենը ԱԽՍՀ կազմում գտնվող գյուղեր էին այլ ոչ ՀԽՍՀ պատկանող գյուղեր, ուստի Վազգեն Մանուկյանը չէր կարող այդ գյուղերը ծախեր կամ հանձներ։
 
2. Վազգեն Մանուկյանը 1991թ. -ի ապրիլին հանդիսանում էր ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ ( վարչապետ ), այլ ոչ ԽՍՀՄ վարչապետ, ուստի նա ոչ մի ազդեցություն և լծակ չուներ կանխելու և դադարեցնելու Ադրբեջանի կողմից հայերի բռնի տեղահանումը։
 
Եվ հետո' երկու գյուղը բերել ու համեմատում էք 9 շրջանի հե՞տ։
 
Մի հատ մտածեք նոր խոսեք կամ գրեք արա։
 
Ֆեյք էջեր կառավարողներ, տասնապետեր, հարյուրապետեր ու հազարապետեր պատմություն կարդացեք այլ ոչ նիկոլի հրահանգավորված թեզերը»։