|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ներկայացել է ԱԺ հերթական քառօրյային եւ, բնականաբար, հայտնվել լրագրողների օղակում: Սակայն նա պատասխանեց ընդամենը երկու հարցի:
Նախ` անդրադարձավ այն հայտարարություններին, թե ինքը արգելել է մի շարք ԲՀԿ-ականների ելույթներ ունենալ, մասնավորապես` Նաիրա Զոհրաբյանին: Ծառուկյանը տեղեկացրեց, որ խմբակցության նիստ են ունեցել, հարցն էլ քննարկման առարկա է դարձել: ԲՀԿ նախագահը հայտարարեց, որ ոչ մի ղեկավար իրավունք չունի իր թիմակիցներին արգելելու, նա պետք է հարգի, լսի, որպեսզի «ճիշտ որոշումներ կայացնի»:
Ծառուկյանը հայտարարեց, որ գնահատում է Նաիրա Զոհրաբյանի նվիրվածությունը, Եվրախորհրդարանում նրա աշխատանքը, եւ ցանկություն հայտնեց, որ մեր ԱԺ-ում Նաիրա Զոհրաբյանի պես պատգամավորներ շատ լինեն: Նա նաեւ հերքեց կատակով հնչած հարցը, թե ճի՞շտ է, որ ԲՀԿ-ն արձակուրդ է գնացել եւ պասիվացել է: «Ոչ մի կուսակցություն, քաղաքական կառույց արձակուրդ գնալու իրավունք չունի, որովհետեւ պարտավաորություն են կրում ժողովրդի առջեւ: Մենք աշխատում ենք: Այս հարցը տեղին չէ»,-հայտարարեց ԲՀԿ առաջնորդը: