Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խոսքը միայն վարչարարության ինստիտուտի մասին չէ, այլ նաև վարչարարության նպատակայնության։ Վերցնել ամեն մի մանրուք և նախատեսել վարչական պատասխանատվության միջոց, տեղին չէ։ Օրինակ՝ հավաք է տեղի ունենում, կազմակերպիչը կամ կարգադրիչներից մեկը մոռացել է թևկապը կապել կամ այն արտահայտիչ կերպով չերևա, ստացվում է՝ այդ անձին կարող են ենթարկել վարչական պատասխանատվության՝ տուգանքի տեսքով։ Դա համաչափ չէ այդ դրսևորումներին։ Մենք պետք է նպատակ դնենք ոչ թե վարչարարության հարցը քննարկելու, այլ նաև էականորեն թեթևացնելու իրավախախտումները՝ դարձնելով դրանք ավելի շատ նպատակային, հանրային իրենց վտանգավորության աստիճանից ելնելով, այլ ոչ թե ձևական առումով օրենքի կարգավորման նորմի այս կամ այն դրույթը խախտելու տեսակետից։ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այս մասին հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Օրակարգում՝ ՀՀ կառավարության հեղինակած վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծերն են։ «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է առաջարկներ, որոնք ընդունվել են, սակայն ինչպես ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշեց՝ դրանք ընդունվել են այլ հիմնավորումներով։ «ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջարկները վերաբերել են պետական տուրքը օրենսդրական փաթեթից հանելուն և Արձանագրության կոմպոնենտը պահելուն՝ գործող օրենսգրքի տրամաբանության մեջ։ Երկու առաջարկներն էլ իրացված են» ,-ասաց Սարգսյանը։
Արծվիկ Մինասյանը նշեց, որ նկատի ունենալով նախագծերի այս փաթեթում արված փոփոխություններին, խմբակցությունը կողմ կքվեարկի նախագծին։