|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Կառավարության այսօրվա նիստում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն, իր դիմումի համաձայն, ազատվեց աշխատանքից: Մի քանի ժամ է, ինչ Սուրեն Խաչատրյանն այլեւս մարզպետ չէ, բայց նրա կոլեգաները չեն շտապում գնահատականներ հնչեցնել:
Սուրեն Խաչատրյանի մարզպետ ընկերներն այսօր Yerkir.am-ի հետ զրույցում հրաժարվեցին խոսել Խաչատրյանի պաշտոնանկության մասին: Օրինակ` Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն ասաց, որ մեզանից է լսում, որ մարզպետն ազատվել է աշխատանքից: Դիտարկմանը, թե ինչպես է գնահատում այդ քայլը, նա ասաց. «Դե, ի՞նչ ասեմ, աչքդ լույս»:
Խաչատրյանի պաշտոնանկության մասին հրաժարվեց խոսել նաեւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա էլ նախ հայտարարեց, որ եթե մարզի հետ կապված հարցեր ունենք, դրանք կարող ենք տալ, հետո, այնուամենայնիվ, ասաց, որ Սուրեն Խաչատրյանին շատ հարգում է, եւ որ նա շատ հարգարժան մարդ է:
Թեմայի վերաբերյալ արտահայտվելուց ձեռնպահ մնաց նաեւ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Նշենք, որ նա եւ Սուրեն Խաչատրյանը մտերիմ ընկերներ են: