Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Հայ-ռուսական հարաբերությունների մասին ընտանեկան թերթով գաղտագողի անհեթեթ ծանուցումներ տվող, երկիրն առհասարակ թերթով ղեկավարող «հավաստի աղբյուրն» այսօր ի լուր աշխարհի հայտարարել է, որ արգելվում է ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի հանրապետություն: Մարդու, ով միշտ աչքի է ընկել բացառապես իր հայամետ դիրքորոշումներով: Մարդու, ում մուտքը դեռ տարիներ առաջ արգելվել է Ադրբեջան՝ Արցախ այցելելու եւ Ղարաբաղյան հակամարտությունում հայանպաստ դիրքորոշումներով հանդես գալու համար: Սա աչքալուսանք էր Ադրբեջանին եւ Թուրքիային, որի քաղաքացիներն անարգել մուտք են գործում Հայաստան, պղծում Ցեղասպանության հուշահամալիրը, որի պաշտոնյաները, որոնք բազմիցս հանդես են եկել ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ հայտարարություններով, բայց Հայաստանի օրվա իշխանությունների կողմից չեն հռչակվել անցանկալի անձ, այլ ճիշտ հակառակը՝ արժանացել են նրանց բարեհաճությանը եւ իրականացրել բաց դռների քաղաքականություն: Ի դեպ, Կոնստանտին Զատուլինը հեղինակել է ՌԴ պետդումայի 1995թ. որոշումը, որից հետո Պետդումայի կողմից ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը. այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Հետեւողականորեն հայ-ռուսական հարաբերությունները փչացնող օրվա իշխանությունը բացառապես սեփական իշխանության շահերից է մեկնաբանում դաշնակից Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորի խոսքերը եւ անտեսում նրա հայամետ դիրքորոշումը, քանզի «հավաստի աղբյուրին» բացառապես սեփական աթոռն է հետաքրքրում, այլ ոչ երկրի շահը:
Թեպետ, ի գիտություն ձեզ, պարոն Զատուլինն արդեն հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների հիստերիկ որոշումները չեն ազդելու իր հայանպաստ դիրքորոշման եւ գործունեության վրա», - նշել է նա: