Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընտրությունների օրվանից հետո ակտիվացել են այս կամ այն մարզպետի պաշտոնանկության մասին խոսակցությունները: Երեկ էլ ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո ԱԺ նախագահ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը չբացառեց, որ որոշ մարզպետեր, վատ արդյունքներ գրացելու պատճառով, պաշտոնանկ կարվեն: «Հնարավոր է ամեն ինչ, մենք ըստ աշխատանքի պետք է գնահատենք, չէ՞»,-նշել էրնա:
Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով պաշտոնանկությունների եւ, մասնավորապես, իր պաշտոնանկության հարցին, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հորդորեց ավելորդ լարվածություն չստեղծել, չշտապել, ապա հիշեցրեց, որ ամեն ինչ իր ժամանակն ունի` նախագահը երդման արարողությունից հետո կանցնի իր պարտականություններին, եւ նոր կառավարություն կձեւավորվի:
Կոտայքի մարզպետը կարծում է, որ իրենց մարզում ընտրություններն անցել են շատ նորմալ եւ քաղաքակիրթ, որի արդյունքում էլ Սերժ Սարգսյանը հավաքել է 62 տոկոս ձայն: Պարզվում է` որեւէ մեկի կողմից Կոտայքի մարզպետն իր հասցեին դժգոհություն չի լսել: Ավելին` մամուլում հրապարակվող` այն որոշ մարզպետների ցանկում չէ, որոնցից Սերժ Սարգսյանը դժգոհություններ ունի: Առհասարակ, Կոտայքի մարզպետը չի կարծում, որ Սերժ Սարգսյանը որեւէ մարզպետից դժգոհ է` անկախ գրանցած արդյունքներից:
Դիտարկմանը, թե` նախագահը ընտրությունների արդյունքների կապակցությամբ հերթով բոլորին կանչում է` կա'մ բարկանում է, կա'մ գովեստի խոսքեր ասում, մարզպետը պատասխանեց, որ չի կարծում, թե դա իրականությանը համապաստախանում է: «Նախագահը որեւէ մեկին չի հրավիրել իր մոտ: Ընդամենը երեկ հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ոչ մեկի հետ էլ առանձին չի հանդիպել, բացի Րաֆֆի Հովհաննիսյանից»,- հայտարարեց Շահգալդյանը:
Կոտայքի մարզպետն էլ նախագահի հետ առանձին հանդիպում չի ունեցել, իսկ Կոտայքում գրանցված արդյունքներից Շահգալդյանը շատ գոհ է:
«Քաղաքականացված ամենաբարդ մարզը Կոտայքն է, դա դուք պետք է հաշվի առնեք: Գործազրկությունն ավելի բարձր է մեր մարզում, հետեւաբար դժգոհությունն ավելի շատ է»,- նշեց նա:
Հարցին, թե` ի՞նչ է կարծում, կմնա պաշտոնին, Շահգալդյանը պատասխանեց. «Նախ` այդ մնալ-չմնալը հարաբերական հասկացություն է: Դա գրեթե ինձանից կախված չէ, կախված է երկրի ղեկավարից, կառավարությունից: Ինձ կառաջարկեն շարունակել` կշարունակեմ, կառաջարկեն չպաշտոնավարել` չեմ պաշտոնավարի»:
Ի դեպ, թեեւ Կովալենկո Շահգալդյանի ինտուիցիան երբեք չի խաբում, բայց նա այդպես էլ չցանկացավ ասել, թե ինչ է հուշում այն իր իսկ պաշտոնավարման մասին: «Քանի որ այս անգամ հարցն ինձ է վերաբերում, եկեք ինտուիցիային չդավանենք, ամեն ինչ թող իր հունով ընթանա: Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ այս երկրում պաշտոնները ժառանգական չեն, այսինքն` ես որեւէ մեկից մարզպետի պաշտոն ժառանգություն չեմ ստացել: Չեզ կարծում, որ 12 տարի մարզպետ լինելը մեծ ժամանակահատված է»,-հայտարարեց մարզպետը:
Շահգալդյանը վստահեցրեց, որ չի տխրի, սթրես չի տանի, եթե պաշտոնում չմնա: «Մարզպետի պաշտոնով զարմացած չեմ»,- հայտարարեց նա: