|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այլեւս ակնհայտ է, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո ոչ ՄՄ անդամ երկրներից Հայաստան ներկրվող ապրանքների մեծամասնությունը կսկսի հարկվել լրացուցիչ մաքսատուրքով, որի արդյունքում բազմաթիվ ապրանքներ կթանկանան:
Դա երեւում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմած տեղեկանքից, որը վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է մեր մամուլում: Ավելի մանրամասն հաշվարկները ցույց են տալիս, որ այդ ապրանքների թանկացման պատճառով մենք տարեկան կկորցնենք 140-150 միլիոն դոլար: Սա ուշագրավ է նրանով, որ գազի թանկացումը մեզ կբերեր միայն 90 միլիոն դոլարի ֆինանսական կորուստներ: Այլ կերպ ասած, որպեսզի Հայաստանի հանրությունը գազի թանկացման պատճառով 90 միլիոն դոլարի կորուստ չունենա, Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը որոշեց Հայաստանը անդամագրել Մաքսային միության: Սակայն այդ որոշմամբ իշխանությունը երաշխավորեց, որ այլ ապրանքներ գնելու համար այդ նույն հանրությունը կվճարի 140-150 միլիոն դոլար լրացուցիչ գումար: Լավ, շատ լավ թվաբանություն են արել, խոսք չկա»։