|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երեւանի ավագանու ընտրության եւ Տարոն Մարգարյանի քաղաքապետ դառնալու առիթով ՀՀԿ քեֆերի կասկադը դեռ շարունակվում է:
Երեկ Նոր Նորքի զանգվածի «քեֆի» հերթն էր, որին մասնակցում էր նաեւ Սերժ Սարգսյանը: Քեֆի «պատասխանատուները» «Հրապարակ»-ին հպարտությամբ նշել են, որ դա առաջին վարչական շրջանի խնջույքն է, որին իր մասնակցությամբ պատվում էր Սերժ Սարգսյանը:
Ի դեպ, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը հետաձգվել է եւ այսօրվա փոխարեն տեղի կունենա վաղը, ժամը յոթին: Կարո՞ղ է էն պատմության հանգույն, երբ քյավառցին նամակ է գրում Երեւանում սովորող իր որդուն, թե` «բալա ջան, եթե ուսումդ խմելուդ կխանգարա, ուսումդ թող», այսօր էլ քեֆ ունեք, դրա համար ԳՄ չեք անում, հարցրել են ՀՀԿ պատասխանատուներից մեկին:
«Ոչ, տեխնիկական պատճառներով է ԳՄ նիստը տեղափոխվել ուրբաթ: Որպես այդպիսին, ԳՄ նիստը ֆիքսված օր չունի. շաբաթվա որ օրը հարմար ենք գտնում, այն օրն էլ անում ենք»: