|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Այսօր Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանությունը լուսաբանելու համար տնտեսագիտական համալսարան եկած բազմաթիվ լրագրողներ ականատես եղան խայտառակ իրավիճակի` հայհոյող, ցինիկ պահվածքով տղաների մի խումբ, որն արեց ամեն ինչ, որպեսզի թույլ չտա լրագրողներին ներկա լինել թեզի պաշտպանությանը:
Երբ Yerkir.am-ի լրագրողը վորդովված տաքսիով վերադառնում էր խմբագրություն, վարորդը միջամտեց նրա խոսակցությանը` ասելով. «Ումի՞ց եք վրդովված, քաղաքապետ Տարոն Մարգարյանի՞ց: Բա մարդ Տարոնից կնեղանա՞: Տարոնը Սերժ Սարգսյանի այգեպանն է` ծառ ու թուփ տնկի, տերևներ հավաքի...»: