Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 18-ի ընտրություններն արդեն կանխորոշված կարելի է համարել, իսկ դրանից հետո փոփոխությունների եւ նոր իրավիճակների պակաս, կարծես, չի զգացվի: Դեռ նախագահական ընտրարշավը չսկսած` քաղաքական դաշտը, առավել եւս` իշխող ՀՀԿ-ն, պատրաստվում է Երեւանի քաղաքապետի ընտրություններին:
Yerkir.am-ի տեղեկություններով` ՀՀԿ-ն Երեւանի քաղաքապետի պաշտոնը այլ կուսակցության զիջել չի պատրաստվում, ներքին պայմանավորվածություն չունի որեւէ մեկի հետ, սակայն, մեր աղբյուրների համաձայն, իշխող ուժում կան մարդիկ, ովքեր քաղաքապետի պաշտոնում չեն ցանկանում այլեւս տեսնել Տարոն Մարգարյանին. նրա հանդեպ դժգոհությունը մեծանում է:
Քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանի մնալ-չմնալը, սակայն, առավել պարզ կլինի նախագահական ընտրություններից հետո: Ըստ մեր աղբյուների` վերջին հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանին հասկացրել է, որ այս նախագահական ընտրությունների միջոցով նա պետք է ցույց տա իր «թափը» եւ ապացուցի, որ նախագահը չի սխալվել` իրեն քաղաքապետ նշանակելով:
Պարզվում է` հատկապես «ջահել ՀՀԿ-ականների» շրջանում են շատացել Տարոն Մարգարյանի «չուզողները»: Նրանք իրենց դժգոհությունը պայմանավորում են այն հանգամանքով, որ առանց մեծ ջանքեր գործադրելու, հոր բարի համբավի շնորհիվ Տարոն Մարգարյանը հասավ քաղաքապետի պաշտոնին, մինչդեռ իրենք օր ու գիշեր կուսակցությանն անմնացորդ ծառայելու դեպքում անգամ իրենց տեղը չեն գտնում գոնե վարչության պետի մակարդակով, էլ ուր մնաց պատգամավորի ու այլ բարձրաստիճան պաշտոնների:
Ի դեպ, մեր տեղեկություններով, նախագահական ընտրությունների համար նախատեսված շտաբները ՀՀԿ-ն երկարաժամկետ է վարձակալում. դրանք ծառայելու են նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին: