կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-13 20:40
Հասարակություն

Հայկական ռադիոն առաջին անգամ եթեր է դուրս եկել Իսրայելում

Հայկական ռադիոն առաջին անգամ եթեր է դուրս եկել Իսրայելում

Քաղաքագետ Մենդել Կորսունսկու կարծիքով՝ ռադիոյի ստեղծման նպատակն Իսրայելի քաղաքացիներին Հայաստանին ծանոթացնելն է, ուստի ռադիոն հեռարձակվում է եբրայերենով։

Այս պահին, բացի 24/7 ֆորմատով ուրախ երաժշտությունից, եթերում նաեւ հումորային դրվագներ են. հարցեր հայկական ռադիոյին՝ Մուկուչը հարցնում է, Դավիթը՝ պատասխանում եւ «Իսկ գիտեի՞ք» բաժինը, որը հետաքրքիր փաստեր է պատմում Հայաստանի հայ ժողովրդի մասին:

Առաջիկայում նախատեսվում է եթեր հեռարձակել «Հայկական խոհանոց. այն համեղ է ոչ միայն ուտել, այլեւ՝ լսել» ռուբրիկը:

«Իհարկե, ոչ ես, ոչ Դավիթն այսքանով չենք պատրաստվում բավարարվել։ Մենք անընդհատ շարժման մեջ ենք՝ նոր գաղափարներ եւ կրեատիվ գտնելու համար, որպեսզի մեր ունկնդիրներին միշտ հետաքրքիր լինի։ Մեր նպատակը հայկական մշակույթի խթանումն է Իսրայելում»,- ասել է Կորսունսկին։