Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրային Ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների խմբագրությունը երկու տարվա դադարից հետո կրկին վերսկսում է իր վրացական բաժնի աշխատանքները, որը միակն է Հայստանում: Լուրերն այսուհետ ամեն օր հասանելի կլինեն նաև վրացերենով՝ թե տեքստային, թե ձայնային տարբերակներով: Վրացերեն լուրերը հասանելի կլինեն Հայաստանում և Հայաստանից դուրս www.armradio.info կայքի միջոցով:
«Վրացական ծառայություն ունենալը շատ կարևոր է բոլորիս համար»,-ասում է Հանրային Ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը և հավելում, որ ֆինանսական խնդիրների պատճառով չէր ստացվում վերսկսել վրացերեն լուրերի թողարկումները: Մարկ Գրիգորյանը փաստում է, որ արդեն այդ խնդիրների լուծման շեմին են և փորձել են օր առաջ գործարկել վրացական ծառայությունը:
Հանրային ռադիոյի վրացական ծառայությունը միշտ կարևոր տեղ է զբաղեցրել վրացախոս հայերի շրջանում, մասնավորապես` Վրաստանի հայերի համար: Լրահոսն ամփոփում է հայաստանյան և միջազգային կարևոր տնտեսական, քաղաքական, մշակութային, սպորտային ու սոցիալական իրադարձությունները:
Հանրային Ռադիո