|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարությամբ է հանդես եկել։
«Այսօր «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի ունեցավ դաշինքի առաջնորդների՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի համատեղ ասուլիսը։
Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք արձագանքեցին «Հայաստան» դաշինքի մամուլի ծառայության հրավերին, հավատարմագրվեցին և լուսաբանեցին այսօրվա հանդիպումը։
Միաժամանակ պետք է տեղեկացնեմ, որ իշխանության ակնհայտ ազդեցության տակ գտնվող Հանրային Հեռուստատեսությունը և Հանրային Ռադիոն հրավերը ստանալու, նույնիսկ հեռախոսազանգի միջոցով տեղեկացվելու պայմաններում չէին ներկայացել այսօրվա ասուլիսին և փաստացի հրաժարվել լուսաբանել այն։ Նշվածը նախընտրական քաղաքական գործընթացների համատեքստում գնահատում ենք կանխակալ վարքագիծ», - նշված է հայտարարությունում։