|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վրաստանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել Հարավային Օսիայի տարածքում փշալար ձգելու կապակցությամբ. տեղեկացնում է Новости-Грузия-ն: Նոտան փոխանցվել է Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով:
Վրաստանի ԱԳՆ-ն պնդում է, որ ռուսաստանցի սահմանապահները փշալար են ձգել Հարավային Օսիային հետ սահմանակից Դիդի եւ Գվանի վրացական գյուղերի մոտակայքում, եւ վրդովմունք հայտնում իր տարածքային ամբողջականության խախտման (Հարավային Օսիան համարում է իր տարածքը եւ անվանում Ցխինվալի տարածաշրջան) կապակցությամբ:
Հարավային Օսիայի ԱԳՆ-ն արդեն արձագանքել է դրան, ըստ որի`ռուսաստանցի սահմանապահների գործողությունները չեն ոտնահարում հարեւան Վրաստանի ինքնիշխանությունը, իսկ սահմանի ամրագրման աշխատանքներն իրականացվում են Հարավային Օսիայի օրենսդրության համաձայն:
«Ցանկանում են դա Վրաստանում, թե` ոչ, Հարավային Օսիան անկախ, ճանաչված հանրապետություն է եւ ինքնուրույն է որոշելու իր սամանապահ քաղաքականությունը»,- ասվում է հարավօսական ԱԳՆ-ի հայտարարության մեջ: