Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի և ՀՀ անվտանգությունը երաշխավորելու Ֆրանսիայի քաղաքական առաջնորդների՝ Ֆրանսիայի իշխանություններին ուղղված կոչն իրարանցում է առաջացրել Ադրբեջանում, որի ԱԳՆ-ն այսօր բողոքի նոտա է հղել Ֆրանսիային։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ նպատակով Ֆրանսիայի դեսպանն այսօր կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ բողոքելով, թե, իբր, Ադրբեջանի հասցեին հնչում են անհիմն մեղադրանքներ Ֆրանսիայի քաղաքական ուժերի կողմից։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, չնայած քաղաքական տարբերվող հայացքներին, համատեղ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող «Մոնդ» («Le Monde») օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու համար։
Նամակում մասնավորապես փաստվել է՝ «Դեկտեմբեր 12-ից ի վեր Ադրբեջանը գրավել է Արցախի / Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ այսպիսով ստեղծելով հումանիտար մեծ աղետի վտանգ: 120 հազար մարդ, որոնց թվում 30 հազար երեխաներ, զրկված են կենսական պաշարներից, այդ թվում՝ սնունդից և բժշկական անհրաժեշտ միջոցներից:
Երեք օր շարունակ Ադրբեջանը կտրել էր նաև գազի մատակարարումը՝ զրկելով Արցախի բնակչությանը ջեռուցումից ցրտաշունչ ջերմաստիճանի պայմաններում:
Այս իրադարձությունը 2020 թվականի սեպտեմբերից ի վեր հայերի դեմ՝ լինեն դրանք Հայաստանի, թե Արցախի Հանրապետությունների քաղաքացիներ, Ադրբեջանի հարձակումների սրման նոր փուլի սկիզբ է և կոպիտ խախտում է հանդիսանում թե՛ միջազգային իրավունքի, թե՛ Ժնևի կոնվենցիաների և թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կայացած բանակցությունների, որոնք նախատեսում են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծում:
Հիմքեր կան կարծելու, որ Ադրբեջանը կանգ չի առնելու այսպիսով և կշահագործի ցանկացած առիթ՝ իր գործելակերպով ապակայունացնելու և հալածելու համար Արցախի և Հայաստանի Հանրապետության բնակիչներին՝ հայտարարված էթնիկ զտման նպատակով» :