|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային` Ռուսաստանի արշավային կորպուսի հիշատակին Փարիզում տեղադրված հուշարձանը պղծելու համար: Lenta.ru կայքի հաղորդմամբ` այդ կորպուսի զինվորներն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կռվել են Ֆրանսիայում, իսկ այդ արձանի բացման արարողությունը տեղի էր ունեցել 2011թ.:
Փետրվարի 7-ին, սակայն, համացանցում հայտնվել էին լուսանկարները, որոնցից երեւում է, թե ինչպես անհայտ անձինք բրոնզաձույլ արձանը փաթաթել են կտորեղենով, իսկ հուշարձանի որոշ հատվածներ անգամ ներկել վարդագույն, կապույտ եւ մանուշակագույն երանգներով: Հուշարձանի վրա գրված է եղել նաեւ հետեւյալ գրությունը` «Ազատություն Pussy Riot-ին»:
Մոսկվան պահանջում է վերականգնել արձանի նախկին տեսքը, գտնել մեղավորներին եւ պատժել նրանց: