|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտգործնախարարությանը Պարսից ծոցի անվանման կապակցությամբ: Այս մասին, ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի, հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
Խաթիբզադեն նշել է, որ գրություն է փոխանցվել Մոսկվայում Իրանի դեսպանատան միջոցով: Նրա խոսքով՝ բողոքը կապված է այն փաստի հետ, որ Twitter-ում Ռուսաստանի ԱԳՆ էջի արաբալեզու տարբերակում գրառումներից մեկում նշված է՝ «Արաբական ծոց»:
Պարսից անունը պատմականորեն վերագրվել է Իրանի լեռնաշխարհը և Արաբական թերակղզին բաժանող ծոցին: Այնուամենայնիվ, 1960-ականներին այս փաստը վիճարկել են արաբական որոշ երկրներ, որոնք սկսել են կիրառել «Արաբական ծոց» կամ պարզապես «Ծոց» տերմինները՝ դժգոհություն առաջացնելով Իրանում:
Մասնավորապես՝ 2012-ի մայիսին Իրանը Google-ին սպառնացել էր դատական գործընթացով՝ կապված այն բանի հետ, որ Google Maps-ում Պարսից ծոց անվանումը բացակայում էր: Ներկայումս ծոցի երկու աանվանումն էլ նշված է ծառայությունում։