Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվայում Տաջիկստանի դեսպանատունը ՌԴ ԱԳՆ բողոքի նոտա է հղել Խուջանդ-Դոնի Ռոստով ինքնաթիռի հետ կապված միջադեպի կապակցությամբ, որով իբր խոլերայով հիվանդ տաջիկներ են ժամանել Ռուսաստան: Դեսպանությունը պահանջել է փոխհատուցել տուժած ուղեւորներին հասցված նյութական եւ բարոյական վնասը. տեղեկացնում է Вести-ն:
«Դոնավիա» ընկերությանը պատկանող Խուջանդ-Դոնի Ռոստով չվերթն իրականացնող ինքնաթիռը օդանավակայանում վայրէջք կատարելուց անմիջապես հետո ուղարկվել է հատուկ կայանատեղի, իսկ դրա բոլոր 150 ուղեւորներն ու անձնակազմի անդամները հետազոտվել են բժիշկների կողմից, քանի որ ուղեւորների երկուսը ինքնաթիռում հաճախ են գնացել զուգարան, եւ, չգիտես ինչու, կասկածներ են առաջացել, որ նրանք խոլերայով վարակված են: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանց մոտ դիզենտերիա է: