|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մայիսի 18-ին` «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակներում, Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի կունենա նկարչուհի Ֆլորա Գրիգորյանի «Հայկական ազգային տարազ» եռալեզու ալբոմի շնորհանդեսը և տարազների ցուցահանդեսը:
Ցուցադրության շրջանակում կներկայացվեն Հայաստանի բոլոր պատմաազգագրական շրջանների, հայկական գաղթօջախների 18-20-րդ դարերի հայ հասարակության տարբեր խավերի ազգային տարազները:
Ֆլորա Գրիգորյանի «Հայկական ազգային տարազ» պատկերագրքի շնորհանդես-ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել ազգային տարազը, նորովի մեկնաբանել և վերլուծել հայ տարազարվեստի բազմազանությունն ու ինքնատիպությունը, խթանել հագուստի դիզայնի ոլորտում ազգային բրենդի ստեղծմանը, տարազի պատրաստման հետ կապված մոռացված տնայնագործական արհեստների ու տեխնիկաների վերականգնմանը:
Ցուցահանդեսի ընթացքում կցուցադրվեն նաև նկարչուհի Կարինե Պետրոսյանի պատրաստած ազգային տարազները:
Ցուցահանդեսը կգործի մինչև 2013 թ. մայիսի 28-ը: