|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում մայիսի 17-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը:
2014-ը հոբելյանական է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման համար` լրանում է ծրագրի 10-ամյակը: Այս տարի անգամ մասնակից թանգարանների թիվն է խորհրդանշական` միջոցառման 10-ամյակին Հայաստանի և Արցախի 100 թանգարան իրենց դռները կբացեն թանգարանասեր հասարակության առջև:
«Թանգարանների միջազգային օրվա» խորագիրն է` «Թանգարանները միավորում են մեզ», որն ամբողջապես համապատասխանում է իր խորհրդին և առաքելությանը` միավորելով մարդկանց միևնույն գաղափարի շուրջ, ինչի վկայությունն է յուրաքանչյուր տարի ավելացող այցելությունների թիվը: