կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-19 13:00
Հասարակություն

Մայր Աթոռում թանգարանային գիշերը կցուցադրվեն Առաջին Հանրապետության թղթադրամները

Մայր Աթոռում թանգարանային գիշերը կցուցադրվեն Առաջին Հանրապետության թղթադրամները

Թանգարանային գիշերը՝ մայիսի 19-ին, բաց կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանների առիթով կցուցադրվեն Հայաստանի Առաջին Հանրապետության թղթադրամները, արխիվային նյութեր, ինչպես նաև «Սբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանները, որոնք հաստատվել են 1919 թ.՝ երանաշնորհ Տ.Տ. Գևորգ Ե. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ:

Տոնական երեկոյի ընթացքում կկատարվի նաև նորաստեղծ գեղանկարի ցուցադրություն. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ երիտասարդ գեղանկարիչ Միքայել Հարությունյանը վրձնել է «Վերջ Գողգոթային. հաղթություն» կտավը՝ նվիրված Սարդարապատի հրաշամարտի հոբելյանին: