|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մարտի 15-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա ժողովրդական վարպետ Նունե Խաչատրյանի «Հայկական տարազներ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի և «Ծաղկանուն» զարդերի հավաքածուի ցուցահանդես-վաճառքի բացման արարողությունը:
Yerkir.am-ի հետ զրույցում նկարչուհու ամուսինը` Ահարոն Թադևոսյանը, նշեց, որ ցուցահանդեսին կներկայացվեն Խաչատրյանի` վերջին 4 տարիներին արված աշխատանքները:
«Կցուցադրվեն ծաղկաթերթիկներով ստեղծված 26 աշխատանքներ, 32 հայկական տարազ /Մուշի, Վասպուրականի, Սասունի, Զեյթունի, Ագուլիսի…/: Կլինեն նաեւ ինքնադիմանկարներ և թեմատիկ հորինվածքներ` կրկին պատրաստված ծաղկաթերթիկներով»,-ասաց Թադևոսյանը:
«Հայկական տարազներ» ցուցահանդեսը կգործի մարտի 15-20-ը:




