|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Միխայիլ Դյոգտյարեւը առաջարկել է արգելել դոլարի շրջանառությունը ՌԴ-ի տարածքում: Նա համապատասխան օրինագիծ է պատրաստել: Այդ առաջարկը պատգամավորը բացատրել է ռուսաստանցիների ֆինանսական խնայողությունների մասին մտահոգությամբ. հայտնում է Лента.ру-ն:
«Եթե մենք հիմա դա չանենք, ապա մոտակա 5 տարիների ընթացքում պետությունը ստիպված կլինի օգնել դոլարից օգտվող ռուսաստանցիներին, ինչպես դա տեղի ունեցավ 90-ականներին խաբված բանկային ներդրողների դեպքում»,- ասել է նա: