|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՌԴ Պետդումայի պատգամավոր Լիբերալ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սերգեյ Ֆուրգալը ռուսաստանցիներին առաջարկել է հրաժարվել թուրքական խոհանոցից` բոյկոտելով թուրքական սրճարաններին ու ռեստորանները: «Դա ճիշտ կլիներ, այսպես չի կարելի թողնել. Թուրքիան մեր հանդեպ ագրեսիա է դրսեւորել, եւ մենք պետք է պատասխանենք: Հաշվի առնելով, որ Թուրքիան աջակցում է ահաբեկիչներին` նրան օգնելով` փաստորեն մենք նույնպես մասնակցում ենք դրան»:
Ֆուրգալը նաեւ կասկած է հայտնել թուրքական մթերքների, մասնակորապես` շաուրմայի որակի առնչությամբ: «Այն խիստ վնասակար է օրգանիզիմի համար. Մենք չգիտենք` ինչից է այն պատրաստվում: Թուրքիան հայտնի է նաեւ այլ բանով. այնտեղ սիրում են կեղծել խմիչքները եւ թունավորել մեր քաղաքացիներին»,- ասել է պատգամավորը հեռուստաեթերում:
Նա նաեւ հիշատակել է 2011 թվականին ռուս 21 զբոսաշրջիկների մահը` մեթանոլից թունավորման հետեւանքով` նշելով, որ այն ժամանակ ռուսական կողմն ըստ պատշաճի չի արձագանքել: